L-410 մարդատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրկուտսկի շրջանի Կազաչինսկ քաղաքի մոտ: Ըստ ТАСС-ի, օդանավում եղել է 14 ուղևոր և անձնակազմի երկու անդամ: Լրատվական գործակալությունները հայտնում են օդանավում չորս մարդու՝ երեք ուղևորի և մեկ օդաչուի մահվան մասին: Երկրորդ օդաչուն ողջ է: Մնացած ուղևորները ստացել են կոտրվածքներ և գանգուղեղային ու տարբեր ծանրության վնասվածքներ: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը ծանր է:
ТАСС–ը հաղորդում է, որ վթարի պատճառ կարող էր լինել շարժիչի անսարքությունը կամ անձնակազմի սխալը մառախուղի պայմաններում: Իրկուտսկից Կազաչինսկ թռչող օդանավը վայր է ընկել կրկնակի վայրէջքի ընթացքում, և չի բացառվում, որ դա տեղի է ունեցել անձնակազմի սխալի պատճառով:
Վթարի առիթով հետաքննություն է սկսվել: