«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվեց 2020-ի ապրիլին, սակայն անցումային դրույթների կիրառման համար պահանջվեց որոշակի ժամանակ ու օրենքն ուժի մեջ մտավ մեկ տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերին:
Գույքն ապօրինի՞ է, թե՞ ոչ, ուսումնասիրում է դատախազությունը: Այս մեկ տարվա ընթացքում 10 գործ է ամփոփվել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանին, նրա դստերը ու որդուն վերաբերող, բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին ու նրա հետ փոխկակապցված անձանց առնչվող:
10 գործից մեկը դատարան կուղարկվի բռնագանձման պահանջով, մյուսների դեպքում հաշտեցման գործընթաց է ընթանում: Դա նշանակում է, որ անձին տրվում է հնարավորություն՝ բացատրելու ՝որտեղից իրեն ու իրեն փոխկապակցված անձանց պետության տեսակետից ապօրինի ծագում ունեցող գույք: Եթե ներկայացվեն փաստեր, որ տվյալ գույքի մի մասն արդար քրտինքով վաստակած գումար է, բռնագանձումը կարող է գույքի ամբողջ արժողության մինչև 25 տոկոսով պակաս արվել:
Օրենքը վերաբերում է հիմնականում նախկին ու ներկա պաշտոնյաներին, որոնք Հայաստանի անկախացումից հետո ձեռք են բերել, դատարանի գնահատմամբ, 50 մլն դրամը գերազանցող ապօրինի ծագում ունեցող գույք: