Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դիտարկել է հասարակական տրանսպորտի գործունեությունը:
Տեսուչները 70 ստուգման ընթացքում 11 նախազգուշական արձանագրություն են կազմել: Վարորդներից շատերը դիմակ չեն կրել և մեքենայում չեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
Վերջին 25 օրում հանրային տրանսպորտի, տաքսիների գործունեությունը վերահսկող տեսչական մարմինն ավելի քան 1400 մշտադիտարկում է իրականացրել, կազմել 144 արձանագրություն:
Արթուր Արաբաչյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տարածքային տրանսպորտային անվտանգության բաժնի պետ) - Մենք առհասարակ մեր ուժերը չենք գեներացրել միայն Երևանի ներքաղաքային հանրային տրանսպորտում միջոցառումներ իրականացնելով: Մենք իրականացնում ենք նաև մշտադիտարկումներ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից Երևան իրականացվող կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ: Ոչ կանոնավորի մասով կարող եմ ասել, որ մոնիթորինգ ենք իրականացնում սեպտեմբերի 1-ից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուհերը սկսել են գործել: