2021 թվականին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շնող բնակավայրում նախատեսվում է 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ փողոցների ջրաֆիկացում՝ ջրաչափական հորի կառուցում, ներքին ցանցում ջրատարի ճնշումները կարգավորելու նպատակով կարգավորիչների տեղադրում, օրվա կարգավորման ջրամբարի կառուցում, ինչպես նաև մոտ 7400 գծմ պոլիէթիլենային խողովակի տեղադրում:
Ինչպես հայտնում է Լոռու մարզպետարանը, ծրագրի հիմնական շահառու է 300 ընտանիք՝ շուրջ 1000 մարդ: Ընդհանուր բյուջեն նախահաշվային արժեքով կազմում է մոտ 197.4 մլն դրամ, որից 128.3 մլն դրամը՝ պետական, 69.1 մլն դրամը համայնքային ներդրում է: