Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության Տաշիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Բլագոդարնոյե ճանապարհի 5-րդ կիլոմետրին ապօրինի որս են անում:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված ճանապարհահատվածում հայտնաբերել և, «ՈՒԱԶ-31512» ավտոմեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել 27 և 59 տարեկան երկու տղամարդու։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է թռչուն որսալու համար նախատեսված ցանց և 63 որսած լոր:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: