Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել Սերբիայի պատկան մարմիններին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլե Միլենկովսկիին Հայաստանին արտահանձնելու համար: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Միլենկովսկին ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին Սերբիայում՝ ՀՀ պահանջով: Նա ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալն է:
Ըստ իրավապահների՝ Միլենկովսկիին օգնել է ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս գալ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. առերևույթ հանցավոր արարքներ կատարելու գործով օտարերկրացի մեղադրյալներից մեկին:
Ապօրինի սահմանահատման գործով, բացի Միլե Միլենկովսկիից, անցնում է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բաժնի ավագ հսկիչը և Հյուսիսային Մակեդոնիայի ևս մեկ քաղաքացի:
Նրանց գործն արդեն մեկ տարի է՝ դատարանում է: Ապօրինի սահմանազատում կազմակերպելու համար հետախուզվում են նաև Ուկրաինայի և Բուլղարիայի քաղաքացիներ: