Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հետաձգել է երկրի ժամանակավոր կառավարության երդմնակալության արարողությունը: Արաբական լրատվամիջոցները հայտնում էին, որ այն տեղի է ունենալու սեպտեմբերիր 11-ին՝ Նյու Յորքի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը:
«Մարդկանց հետագայում շփոթության մեջ չգցելու համար Աֆղանստանի իսլամական էմիրության ղեկավարությունը հայտարարել է կաբինետի մի մասը, և այն արդեն սկսել է աշխատանքը»,- գրել է շարժման ներկայացուցիչը Twitter-ում: