Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։
Քննարկվել են 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ԱՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելու հետ կապված հարցերը։
Կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է շահագրգիռ մարմինների պատասխանատուներին՝ հստակեցնել կարգավիճակ տալու մոտեցումներն ու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումները։