Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են Աժ նախագահը, փոխվարչապետները, պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, արտաքին գործերի նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: