Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր այցելել է Բերդավան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի ընտանիքին, որտեղ սեպտեմբերի 4-ին լույս աշխարհ է եկել հերոսի եղբայրը:
«Փոքրիկին անվանակոչել են Նարեկ: Վստահ եմ՝ Ազատյանների ընտանիքում Նարեկի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը: