Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։
Բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի:
Ներկայացման ցուցադրությունները Երևանում տեղի կունենան սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին՝ ժամը 19:00-ին, Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին՝ Հրազդանի դրամատիկական թատրոնում, սեպտեմբերի 24 և 25-ին՝ ժամը 19:00-ին՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ սեպտեմբերի 27 և 28-ին՝ ժամը 19:00-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Բեմադրությունը կներկայացվի նաև «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում. սեպտեմբերի 29-ին՝ Տաշիրում, 30-ին՝ Ալավերդիում։