Ռուսաստանի արտգործնախարարությունը սեպտեմբերի 10-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին կանչել է գերատեսչություն: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Դեսպանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱՄՆ դեսպանին Ռուսաստանի ԱԳՆ էին կանչել՝ ընտրություններին Վաշինգտոնի միջամտության պատճառով: Դեսպան Սալիվանը արտգործնախարարությունում մնացել է մոտ 20 րոպե:
Ավելի վաղ ռուսական մամուլը ենթադրել էր, որ Սալիվանը կանչվել էր գերատեսչություն, քանի որ դեսպանը հրաժարվել էր հավատարմագրել ռուսաստանցի լրագրողներին, որոնք պետք է լուսաբանեին 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը: