Կոտայքի մարզային ենթակայության երեք դպրոցում՝ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ, Բալահովիտի Ի.Վիրաբյանի անվան միջնակարգ, Նոր Գեղիի միջնակարգ դպրոցների տարածքներում բացվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ, «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիների հիմնում դպրոցամերձ տարածքներում» ծրագրի շրջանակներում հիմնված այգիները: Այս մասին հայտնում են Կոտայքի մարչպետարանից:
Պաշտոնական բացման արարողություններին ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետի խորհրդական Արթուր Տաշչյանը և շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, դպրոցների տնօրեններին և աշակերտներին՝ այգիների հիմնման աշխատանքներում ներգրավվելու և արդյունավետ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ ծրագիրը նպաստելու է աշակերտների շրջանում բիզնես մտածելակերպի ձևավորմանն ու զարգացմանը: