Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 20-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամը 13:30-ին Փամբակ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։ Փայտանյութն ի պահ է հանձնվել Վանաձորի անտառտնտեսությանը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: