ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանի 12-րդ մեդալը սեղանի թենիս մարզաձևից է: Մրցումային 8-րդ օրը պատանիների զուգախաղում բրոնզե մեդալ է նվաճել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը:
Վասիլյանն ու Նազարյանը քառորդ եզրափակիչ փուլում 3:0 հաշվով առավելության են հասել Մոլդովան ներկայացնող Դանիլա Տիտով և Անդրեյ Սլոբոդյան զույգի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում նույն հաշվով զիջել են Գեորգի Կունաց և Միխաիլ Ցիգանովսկի (Բելառուս) զույգին՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Ավելի վաղ Հայաստանի մարզական պատվիրակությունը 5 արծաթե և 6 բրոնզե մեդալ էր նվաճել բռնցքամարտ, կորեշ, սամբո, հրաձգություն և մուայթայ մարզաձևերում:
Հավելենք, որ ԱՊՀ երկրների առաջին խաղերն ավարտվելու են սեպտեմբերի 11-ին: