Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Ասֆալտապատվում են համայնքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 3-րդ փողոցն ամբողջությամբ, ինչպես նաև Նորավան թաղամասի 4-րդ փողոցը:
Կրկին կառավարության այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակում արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Կամարիս համայնքի 3-րդ և 8-րդ փողոցներում, ինչի արդյունքում համայնքում արտաքին լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված է։
Բոլոր աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով: