Աշխարհում 5.5 մլրդ դեղաչափ պատվաստանյութ է օգտագործվել։ Տեղեկությունը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը: Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ պատվաստումների մեծ մասն արվել է բարձր եկամուտ ունեցող երկրներում, ինչը, ըստ ԱՀԿ ղեկավարի, վկայում է անհավասարության մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նպատակն է, որ մինչև սեպտեմբերի վերջ յուրաքանչյուր երկրում պատվաստվի բնակչության 10 տոկոսը, իսկ մինչև տարեվերջ՝ 40 տոկոսը։