Սեպտեմբերի 7-ին ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու տեղակալ Նորիկ Սարգսյանն այցելեցին հանրապետության հյուսիսարևելյան մարտական դիրքեր, որտեղ մարտական ծառայություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։
Ճանապարհային ոստիկանության կողմից մարտական դիրքերում տեղադրվեցին արևային էներգիա արտադրող պանելներ ու մարտկոցներ, իսկ հերթապահություն իրականացնող ոստիկաններին հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներ։
Զորամասի հրամանատարության ուղեկցությամբ ոստիկանության զորքերի հրամանատարությունն ու ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը շրջեցին դիրքերում, ծանոթացան մարտական հերթապահության առանձնահատկություններին, զրուցեցին սահմանապահ ոստիկանների հետ։
Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց ճանապարհային ոստիկանության անձնակազմին՝ դիրքապահ ոստիկանների կողքին լինելու համար։