Մեքսիկայի Իդալգո նահանգում հորդառատ անձրևներից ջրհեղեղներ են սկսվել, տուժել են հիվանդանոցները, որոնցից մեկում անջատվել է էլեկտրականությունը, դադարեցվել է թթվածնի մատակարարումը հիվանդներին, ինչի հետևանքով էլ 17 հիվանդ է մահացել: Փրկարարներին հաջողվել է հիվանդանոցից դուրս բերել 40 մարդու: Այդ մասին հայտնում է BBC-ն:
Մեքսիկայի իշխանությունները բանակին են ներգրավել բնական աղետի հետևանքները վերացնելու աշխատանքին: Ջրհեղեղից տուժել է ավելի քան 30 հազար մարդ:
Երեքշաբթի էլ 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Մեքսիկայի Գերերո նահանգում՝ Ակապուլկո հանգստավայրի մոտակայքում, Մեխիկոյից 300 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդել է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը, դրանից հետո գրանցվել է ավելի քան 70 հետցնցում: Աղետից մեկ մարդ մահացել է, ավելի քան 730,000 մարդ՝ օգտագործողների ընդհանուր թվի 22%-ը, մնացել է առանց էլեկտրամատակարարման: