Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, մեկնարկել են Արթիկ համայնքի 560 մ երկարություն և 5 մ լայնություն ունեցող Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Բարեկարգման խիստ կարիք ունեցող, դժվարանցանելի փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 65 տոկոսը տրամադրելու է պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում՝ համայնքում կբարեկարգվի 2800 քառակուսի մետր ճանապարհահատված։ Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 150 հազար դրամ է։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են ««Ճանշին» ՓԲԸ կողմից: