Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը J խմբում ընդունեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Չնայած մեր ընտրանու առավելությանը, հաշիվը բացվեց միայն առաջին խաղակեսի վերջնամասում:
Ավելացված ժամանակում հյուրերի պաշտպանը տուգանային հրապարակում գցեց Հենրիխ Մխիթարյանին: Հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց Մխիթարյանը:
80-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց 19-ամյա հարձակվող Նոա Ֆրիկը: 1:1 և Հայաստանի հավաքականն այս խաղից հետո իր ակտիվում ունի 11 միավոր: Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերին: Երկու արտագնա խաղերում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի նախ Իսլանդիայի, ապա Ռումինիայի հետ: