Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Դիլիջանում մեկնարկել է «Բիզ-ապ գլոբալ ֆորումը»: Կրթական և քննարկումային այս հարթակի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելն է: Մեկշաբաթյա ֆորումի ընթացքում 200 հայ երիտասարդ Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից հնարավորություն կունենան ձեռք բերել նոր հմտություններ, կներկայացնեն ամենատարբեր ոլորտներին առնչվող իրենց բիզնես-ծրագրերը, դրանք իրագործելու համար կփորձեն գտնել գործընկերներ: Սա «Հայկական բիզնես-ֆորում 2021»-ի ավարտական փուլն է և 2-րդ նման խոշոր հավաքը:
Նախորդը մեկ ամիս առաջ Երևանում է անցկացվել:
Գոհար Ղումաշյան (Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն) - Հայ գործարարների ասոցիացիային ներկայացվել է հազարից ավելի բիզնես ծրագիր, որոնցից մենք ընտրել ենք 200 լավագույնը: Հիմնականում ծրագրեր են, որոնք նվիրված են ՏՏ, գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը: Մի շարք ծրագրեր, որ մշակել են երիտասարդ, սկսնակ գործարարները:
Լևոն Գալստյան (ֆորումի մասնակից) - Հիմնական շեշտը դրել ենք ոչ շաբլոն տուրիստական ուղղությունների վրա, որպեսզի զարգացնենք սահմանամերձ և մարզային համայնքներում գեղեցիկ պատմական տեսարժան վայրերի այցելությունը: