Մարմաշեն խոշորացված համայնքի Լեռնուտ բնակավայրում մեկնարկել է մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլը։ Նախորդ տարի իրականացվել են հիմնանորոգման աշխատանքները։
2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքները։ 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզը տեղակայված կլինի երկհարկանի շենքի առաջին հարկում։
Ծրագրի արժեքը 31 մլն 770 հազար դրամ է, որի 60 տոկոսը հատկացնելու է պետությունը, 40 տոկոսը՝ համայնքը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Էլիտ Արման Շին» ՍՊԸ կողմից: