Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում նախագահի պաշտոնում Էրդողանի փեսաներից մեկի նշանակման մասին: Խոսքը կրտսեր փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի մասին է, որին Էրդողանը պատրաստում է և «Արդարություն ու զարգացում» կուսակցության, և Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։ Դա են վկայում ԶԼՄ-ներում տարածված ձևակերպումները՝ «Անօդաչու թռչող սարքեր է պատրաստում», «Դրանք վաճառում ենք ամբողջ աշխարհին», «Թուրքիան զարգանում է, նոր հերոս է ի հայտ գալիս», բոլոր ալիքներով անընդհատ խոսում են փոքր փեսա Սելջուկ Բայրաքթարից։ Մինչդեռ սկզբում Էրդողանը հույսը կապել էր ավագ փեսայի՝ ֆինանսների նախկին նախարար Բերաաթ Ալբայրաքի հետ, հետագայում, սակայն, հիասթափվել է նրանից: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Սելջուկ Բայրաքթարը մասնագիտությամբ ինժեներ է, ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Makina» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը: