Սեպտեմբերի 8-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ընդունել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական ոլորտում երկու երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ, հանդիպումներ կազմակերպելու հարցին: