Արգավանդում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը:
Կապալառու կազմակերպությունը «ՍՏՐՈՆԳ» ՍՊԸ-ն է։ Ծրագրի արդյունքում շուրջ 200 տնտեսություն տնամերձ հողատարածքները լիարժեք մշակելու հնարավորություն կունենա: