Սեպտեմբերի 6-ին և 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող՝ Հադրութի Մ. Մանվելյանի անվան և Ստեփանակերտ քաղաքի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ժամանակավոր գործող Շուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպել տնօրենների և ուսուցչական կազմի հետ։
Կարևորելով բոլոր իրավիճակներում երեխաների կրթության և ուսուցիչների աշխատանքային իրավունքները՝ ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են այդ ոլորտում Պաշտպանի լիազորությունները և կատարված աշխատանքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի, մասնավորապես՝ շենքային պայմանների, դասապրոցեսներիի հերթափոխի, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների սակավության հետ կապված և մի շարք այլ խնդիրներ:
Անդրադարձ է կատարվել նաև հետպատերազմյան փուլում տիրող իրավիճակին, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերին:
Հանդիպման վերջում աշխատակիցները առանձնազրույցներ են ունեցել ցանկություն հայտնած ուսուցիչների հետ: