Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։
Քննարկվել են Արցախում թեթև աթլետիկայի զարգացման հեռանկարները։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Էմմիյանին Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի բնագավառում ունեցած մեծ ավանդի և ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը շարունակական կլինի։
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Ազգային ժողովի նախագահ, ԱՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը: