Մեքսիկայում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո 1.6 միլիոն մարդ՝ էլեկտրաէներգիայի սպառողների ընդհանուր թվի մոտ 13 տոկոսը զրկվել է էլեկտրաէներգիայից: Այս մասին գրում է РИА Новости- ն:
Այժմ մասնագետները փորձում են վերականգնել էլեկտրամատակարարումը:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մեքսիկայի հարավարևմտյան Գերերո նահանգում: Եվս մեկուկես ժամ հաջորդել են ավելի փոքր ուժգնության ցնցումներ: Նախնական տվյալներով ՝ մեկ մարդ մահացել է, լուրջ վնասներ չկան: