Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 22, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ծեծի` 4, յուրացման կամ վատնման և խուլիգանության՝ 3-ական, անձի առևանգման, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու՝ 2-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելու, թմրամիջոցի իրացման և ծնողից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, ապօրինի ծառահատման և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: