ՀՀ կառավարությունը մշակել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիր, որի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 27.09.20 թ. սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
Նախագծի ընդունումը պայմանավորված է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։
Ծրագրի նախագիծը դրվել է հանրային քննարկման, և կարևորելով հանրության և հատկապես պոտենցիալ շահառուների կարծիքը՝ խնդրում ենք անցնել հղումով և ներկայացնել առաջարկներ։