Հարյուրավոր ցուցարարներ հեղեղել են Աֆղանստանի մայրաքաղաքի փողոցները՝ պահանջելով պաշտպանել կանանց իրավունքներն ու դատապարտելով «Թալիբան» արմատական շարժման օրենքները՝ փոխանցում է BBC-ն:
Բողոքի ցույցը ցրելու համար շարժման զինյալները կրակ են բացել, ինչը խուճապ է առաջացրել ակտիվիստների շրջանում:
Ցուցարարները Պակիստանի իշխանությունների դեմ կարգախոսներ են հնչեցրել, քանի որ հարևան երկիրն աջակցել է «Թալիբան» շարժմանը, մինչդեռ Պակիստանը ժխտում է լուրը: