Տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված ստուգայցերը: Փակ տարածքներում և հանրային վայրերում դեռ արձանագրվում են հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր:
«Լուրեր»-ի նկարահանող խումբը հետևել է շրջայցին:
«Եթե փակ տարածքում քաղաքացիները դիմակ չեն կրում, պատասխանատվությունը տնտեսվարող սուբյեկտի վրա է: Առաջին խախտման դեպքում նախազգուշացում է նախատեսվում կամ 100-300 հազար դրամ տուգանք, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ տուգանք»,- ասաց ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայիլյանը:
Խոսելով ամենից շատ հանդիպող խախտումների մասին՝ տեսուչն ասաց, որ քաղաքացիները դիմակ չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում:
Երբեմն նման դեպքեր արձանագրվել են նաև աշխատակիցների շրջանում: