Աֆղանստանի Փանջշեր նահանգում շարունակվում է «Թալիբան» արմատական շարժման ու դիմադրության ուժերի զինյալների միջև հակամարտությունը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Սակայն BBC-ի հավաստմամբ՝ «Թալիբան» շարժումը հայտարարել է Փանջշերում իր հաղթանակի մասին՝ ցուցադրելով նահանգում իր դրոշը բարձրացնելու լուսանկարը:
Դիմադրության ուժերը, սակայն, նշում են, որ գտնվում են «ռազմավարական բոլոր դիրքերում» և «շարունակում է պայքարը»: Միաժամանակ, դիմադրության ուժերի առաջնորդը թալիբների դեմ «համազգային ընդվզման» կոչ է արել Աֆղանստանի բնակչությանը: