Միացյալ Նահանգները պետք է ընդունի փաստը, որ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն ավարտված գործարք է: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«ԱՄՆ-ը պետք է ընդունի, որ դա ավարտված գործարք է»,- ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով С-400-ի ձեռքբերման պատճառով Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամի մասին լրագրողի հարցին: