Սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության անձնակազմի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքներին, ծրագրերին, ինչպես նաև հյուպատոսական բաժնի գործառույթներին վերաբերող հարցեր։
Հանդիպմանը ներկա է եղել ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանը։