ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում:
ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան–սպորտային պետություն» (Россия–спортивная держава) ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին:
Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ ԱՊՀ երկրների սպորտի ոլորտի ղեկավարների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարզական կառույցների պատասխանատուների հետ:
Հավելենք նաև, որ ԿԳՄՍ նախարարը կհետևի այս օրերին Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացված է 55 մարզիկով: