«Թալիբան» արմատական շարժումը հրապարակել է նոր կառավարության կազմը, որոնց թվում կան Միացյալ Նահանգների իշխանություններին հաճո նախարարներ: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Աֆղանստանի գործող վարչապետ է ընտրվել «Թալիբանի» ղեկավարության խորհրդի առաջնորդ և համահիմնադիր մոլլա Մուհամմադ Ախունդը, փոխվարչապետ է նշանակվել մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը:
Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի «Թալիբան» շարժման հիմնադրի որդին՝ Մուհամմադ Յակուբ Մուջահիդը: