Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ դիմել է վրաց ժողովրդին՝ հայտարարելով, որ նախնիների հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 2-ին նախանշված ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ փոխանցում է Коммерсантъ-ը:
Սաակաշվիլին նշել է, որ նույնիսկ եթե Վրաստանի իշխանություններն իրեն կալանավորեն, ապա «վրաց ժողովուրդը ազատ կարձակի» իր նախկին նախագահին:
Միխեիլ Սաակաշվիլին առաջիկա համազգային քվեարկությունն անվանել է ««Վրացական երազանք» կուսակցությանն անվստահություն հայտնելու հանրաքվե»:
Մեկնաբանելով նախկին նախագահի վերադարձը՝ հարևան երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախազգուշացրել է, որ նախկին ղեկավարին անմիջապես կուղեկցեն բանտ, որտեղ նրան «կապահովեն բազմաթիվ գեղեցիկ փողկապներով»: