Տավուշի մարզում մեծ ծավալով շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները:
Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհի 7 կմ երկարությամբ հատվածն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Աճարկուտ համայնք, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին:
Տավուշի մարզում գտնվող՝ զբոսաշրջային նշանակություն ունեցող այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, այս ծավալի աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ՝ տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: