Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ծեծի` 8, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, զենք-զինամթերքի առգրավման և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3-ական, սպանության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, կաշառակերության, որսագողության, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, պետական-հասարակական ունեցվածքի գողության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, կողոպուտի, գույքի վնասման և ծեծի, ինքնիրավչության, անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի իրացման փորձի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ծնողի և երեխայի տեսակցության կարգը խոչընդոտելու, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու և սպանության փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության, խուլիգանության և սպանության փորձի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: