Սեպտեմբերի 5-ին գերմանական Շտուտգարտում կայացել է ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի հինգերորդ մրցափուլի Գերմանիա-Հայաստան հանդիպումը։ Խաղն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 6:0 հաշվով։
Դուբլի հեղինակ է դարձել Սերժ Գնաբրին, մեկական անգամ աչքի են ընկել Մարկո Ռոյսը, Թիմո Վերները, Յոնաս Հոֆման և Քարիմ Ադեյեմին:
Գերմանիայի հավաքականը 12 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 10 միավորով երկրորդն է։ Երրորդ տեղ բարձրացավ Ռումինիայի ընտրանին, որը 2։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին և ունի 9 միավոր։
Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում մրցելով Լիխտենշտեյնի ընտրանու հետ։