Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ համացանցում հերթական խաբեությունն է տարածվում։
«Հորդորում ենք չվստահել նմանօրինակ կեղծ խաղարկություններին, չփոխանցել որևէ անձնական տվյալ, հատկապես՝ բանկային քարտի տվյալներ:
Խորհրդատվության համար կարող եք դիմել Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»,- հորդորում են գործակալությունից: