Հալէպի միջազգային օդակայանին մէջ վերջին անգամ օդանաւը վայրջէջք կատարեց Յունուար 2013ին։ Արտերկիր իրենց կատարելիք ճամբորդութիւններուն համար հալէպցիները 9 տարի չարչարանքով լեցուն ճանապարհ կը կտրէին ցամաքով մեկնելով Լիբանան և հոնկէ ցանկացած վայր։
Սուրիական քաղաքացիական թռիչքներու ընդհանուր տնօրէն ՊԱՍԷՄ ՄԱՆՍՈՒՐ ընդգծեց, որ այս քայլը արդիւնք է երկու բարեկամ երկիրներու միջև ստորագրուած համաձայնագիրին։
Բասեմ Մանսուր (Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն) - Այս նախաձեռնությունը կարևոր է ոչ միայն ճամփորդությունը դյուրացնելու, այլև երկու երկրների միջև տնտեսության, արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման առումով։
Երևան-Հալէպ թռիչքներու վերսկսումը մեծապէս գնահատուեցաւ տեղւոյ հայ համայնքին կողմէ։
Յետ պատերզմեան շրջանի առաջին թռիչքով Հալէպ հասաւ նաև Երևանի մէջ Սուրիոյ դեսպանը, որ շեշտելով այս թռիչքներու վերսկսման կարևորութիւնը ընդգծեց, որ գաղթողներու վերադարձը դիւրացնելու շրջագծէն ներս իրականացած այս գործը երկրի նախագահին թելադրանքներու մարմնացումն է։
Մոհամմեդ Հաջ Իբրահիմ (ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Այս թռիչքը Երևանում գտնվող հալեպցիների համար շատ կարևոր է: Հատուկ շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և քաղաքացիական ավիացիայի վարչությանը՝ համագործակցության համար։
Առաջին թռիչքը դիմաւորողներու պատուիրակութիւնը կը գլխաւորէին Հալէպի նահանգապետն ու Պաաս կուսակցութեան կուսակցապետը, որոնք ողջունելով Երևան_Սուրիա յարաբերութիւններու զարգացումը, մանաւանդ Սուրիոյ ապրած ծանր պատերազմէն ետք, նշեցին որ այս քայլը ցուցանիշ է նաև երկրի կացութեան բարելաւման։
Նաղամ Համմաշ (Վերադարձող) - Թե՛ ֆիզիկական, թե հոգեկան հանգստություն տվեց մեզ Երևան-Հալեպ թռիչքի հաստատումը։ Շատ սիրեցի Հայաստանը, իսկ հայաստանցիներին՝ էլ ավելի։
Հալէպէն Երևան մեկնող առաջին թռիչքը Հայաստան փոխադրեց ՀՀ Հալէպի գլխաւոր հիւպատոս Արմէն Սարգսեանը, որ Հալէպի մէջ իր քառամեայ առաքելութեան ընթացքին վաստկեց հալէպահայևթեան ու տեղացիներուն սէրն ու յարգանքը։
Մեծ էր թիւն ու ուրախութիւնը նաև Հալէպէն օդակայանէն Երևան մեկնողներուն, անոնք երկար սպասած էին այս օրը։