Թալիբները հայտարարել են, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է, և ամբողջ երկիրն իրենց հսկողության տակ է՝ գրում է Al Jazeera-ն:
Մեկ օր առաջ Աֆղանստանի հյուսիսում թալիբների դեմ պայքարող Դիմադրության ճակատի առաջնորդները հայտարարել էին, որ պատրաստ են զինադադարի և բանակցությունների, եթե թալիբները զորքը դուրս բերեն նահանգից: Թալիբները հրաժարվել են ընդունել այդ պայմանները:
Միաժամանակ ավարտվել է Աֆղանստանի նոր կառավարության ձևավորումը, որը ղեկավարելու է շարժման առաջնորդը: Թալիբները Ռուսաստանի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի և Կատարի ներկայացուցիչներին հրավիրել են նոր կառավարության ներկայացման արարողությանը:
Ավելի վաղ Թալիբանը ցանկություն էր հայտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ: ԱԳ նախարար Հայկո Մասը հայտարարել էր, որ Գերմանիայի դեսպանատունը կվերադառնա Քաբուլ, եթե թալիբներն ապահովեն նրա անվտանգությունը, հարգեն Աֆղանստանում մարդու իրավունքները և ստեղծեն ներառական կառավարություն: