Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Արտակ Դավթյանը ՌԴ «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին:
Լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈՒ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը:
Այնուհետև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: