ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի ևս 4 մասնակից սկսել են իրենց մեկամյա աշխատանքը:
Լիբանանահայ Ժորժ Արպաճեանը (Լոնդոնի իրավունքի դպրոց) առաջին աշխատանքային օրն սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչությունում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ընդունել է նիդերլանդահայ Տաթևիկ Մանուչարյանին (Ուտրեխտի համալսարան) և մեկ այլ լիբանանահայ Արին Գապասագալեանին (Լիբանանի համալսարան):
«իԳործ» 2021-ի 50 մասնակիցները ողջ սեպտեմբերին կժամանեն Հայաստան և աշխատանքի կանցնեն շուրջ 20 պետական մարմիններում՝ իրականացնելով և մշակելով տարաբնույթ ծրագրեր: