Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանին գործուն աջակություն ցուցաբերելու պատճառով Գերմանիան որոշել է արգելանք կիրառել Թուրքիայի նկատմամբ: Որոշման արդյունքում գերմանական կողմը հրաժարվել է Թուրքիային վաճառել Fırtına տիպի ինքնագնաց հաուբիցների շարժիչներ՝ գրում է Ermenihaber-ը:
Թուրքական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի այդ քայլը Անկարային ստիպել է Fırtına տիպի ինքնագնաց հաուբիցների շարժիչները փոխարինել տեղական արտադրության էլեկտրական շարժիչներով:
Թուրքական կողմը պնդում է, թե այսպիսով կարողացել է վերացնել արտաքին կախվածությունը հաուբիցների արտադրության հարցում: