Մինսկի շրջանային դատարանը հրապարակել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամներ Մարիա Կոլեսնիկովայի և Մաքսիմ Զնակի դատավճիռները: Նրանք դատապարտվել են, համապատասխանաբար, 11 և 10 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մինսկի շրջանային դատարանը Կոլեսնիկովային մեղավոր է ճանաչել Բելառուսի քրեական օրենսգրքի երեք հոդվածով՝ իշխանությունը զավթելու նպատակով դավադրության կազմակերպում, ծայրահեղական խմբի ստեղծում և ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրականացում:
Դատարանը Բելառուսական ընդդիմության նախագահության մեկ այլ անդամի՝ Մաքսիմ Զնակին էլ մեղավոր է ճանաչվել ծայրահեղական խումբ ստեղծելու և իշխանությունը զավթելու դավադրության համար: