ԲԴԽ-ում այսօր կայացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ հրավիրված նիստը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է եզրակացության հիմքերը, պատասխանել իրեն ուղղված հարցերին:
Նիստը կշարունակվի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15.20-ին: